Քո Սիրո Կանալը
Ո՞րն է քո
ուղին
Սիրո Կանալում
Մենք կոտրում ենք լռությունը և ուժեղացնում ենք կանանց այն աշխարհում, որտեղ սեռական և վերարտադրողական առողջության մասին խոսելը դեռ հաճախ համարվում է տաբու։


Մեր մասին
Մենք հավատում ենք, որ գիտելիքը ուժ է, և միասին կարող ենք փոխել ներկայիս տիրող իրավիճակը։ Մեր բոլոր նյութերը մշակված և հաստատված են ոլորտի փորձագետների կողմից, որպեսզի դուք ստանաք ճշգրիտ և վստահելի տեղեկատվություն։ Միացե՛ք մեզ՝ սկսելու կարևոր քննարկումներ, կոտրելու ստիգմաները և խթանելու բոլոր կանանց առողջ ապագան։
Մեր նպատակը
Ստեղծել անվտանգ և աջակցող տարածք, որտեղ կանայք կարող են ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն և կիսվել իրենց պատմություններով՝ առանց վախի կամ դատապարտման։ Համխմբելով հոգատարությունը, համարձակությունը և մի փոքր հումորը՝ մենք ձգտում ենք կրթել, ոգեշնչել և ձևավորել ուժեղ ու ինքնավստահ կանանց համայնք, ովքեր պատրաստ են հոգ տանել իրենց առողջությանն ու բարեկեցության մասին։
Մեր տեսլականը
Մենք պատկերացնում ենք ապագա, որտեղ յուրաքանչյուր հայ կին ունի հստակ, ճշտգրիտ և ամբողջական տեղեկատվություն՝ կապված սեռական և վերարտադրողական առողջության հետ։ Մենք ձգտում ենք կառուցել մի հասարակություն, որտեղ կանանց առողջությունն ու իրավունքները հարգված և առաջնահերթ կլինեն, և որտեղ ամոթի, խտրականության ու անտեղյակության համար տեղ չի լինի։
Breaking Barriers for Healthier, Happier Woman in Armenia and Beyond
